Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

«ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ ՁԵՐԲԱԶԱՏԵՑ ԿԱՐԾՐԱՏԻՊԵՐԻՑ»

«ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ ՁԵՐԲԱԶԱՏԵՑ ԿԱՐԾՐԱՏԻՊԵՐԻՑ»
20.09.2011 | 00:00

«Ի դեմս «Իրատես de facto»-ի խմբագրակազմի, շնորհավորում եմ բոլոր լրատվամիջոցներին, անկախ նրանց «գույնից», Անկախության 20-ամյակի առթիվ։ Համոզված եմ, որ լրագրողները նույնպես մեծ ավանդ ունեն պետության կայացման գործում»,- մեզ հետ զրույցում մինչ մեր հարցին անդրադառնալն ասաց քաղաքաշինության նախարար ՎԱՐԴԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ։- Այս տարիների ընթացքում հայ ժողովուրդն ապացուցեց, որ ցանկացած պատերազմի և դժվարության ի զորու է ոչ միայն դիմակայելու, այլև զարգացնելու և շենացնելու իր երկիրը։ Անկախությունը ձերբազատեց շինարարության ոլորտը կարծրատիպերից և նոր ուղիներ բացեց հայ շինարարի համար։ Այս տարիները նշանավորվեցին շինարարության տեմպերի աննախադեպ աճով, ներդրումային խոշոր ծրագրերի իրականացմամբ։ Կարող եմ ասել, որ ձեռքբերումները մեծ են և զգալի։ Ոլորտի գործունեությունը մշտապես գտնվում է ՀՀ նախագահի ուշադրության կենտրոնում, առանձնակի կընդգծեի աղետի գոտու բնակշինարարության ծրագիրը, որը մեծ թափ հավաքեց 2008-ին»։ Նկատենք, որ քաղաքաշինության նախարարությունն Անկախության 20-րդ տարեդարձի շրջանակներում շաբաթ օրը Հայաստանի ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի ցուցասրահում կազմակերպել էր ճարտարապետական աշխատանքների լայնածավալ ցուցահանդես։
Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 2070

Մեկնաբանություններ